COVID-19-ը որպես պետության համար 1 խնդիր է նշել հարցվածների 52.5%-ը
Կորոնավիրուսի համավարակը, ըստ հարցման արդյունքների, այս պահին մեր պետության առջև կանգնած երեք խնդիրներից առաջինն է: GALLUP International association-ի անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի հարցմանը COVID-19-ը որպես պետության համար 1 խնդիր է նշել հարցվածների 52.5%-ը:
Երկրորդ խնդիրն, ըստ հարցումների, գործազրկությունն է: Այդպես է պատասխանել հարցվածների 28.6%-ը, երրորդ գլխավոր խնդիրը 17.2%-ի համար տնտեսական վիճակն է:
GALLUP International association-ի անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը, հարցման արդյունքները ներկայացնելիս, նշեց, որ նախկին հարցումների ժամանակ գործազրկությունը հարցվածների ավելի մեծ հատվածն էր գլխավոր խնդիր համարում:
«Սովորաբար մեզ մոտ միշտ առաջին տեղում գործազրկությունն էր, բայց հասկանալի պատճառներով, համավարակով պայմանավորված, այլ է ցուցանիշը»,- նշեց Նավասարդյանը:
GALLUP International association-ի անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն 1002 հարցում է իրականացրել: Հարցումներն իրականացվել են հեռախոսային ձևաչափով, հունիսի 10-27-ը: