ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը բացատրել է երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի բացակայությունը: Նրա խոսքով` Աշխատանքային կուսակցության և ժողովրդի համախմբվածության շնորհիվ է հաջողվել կանխել կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
«Մենք 100 տոկոսով սահմանափակում ենք վարակի ներթափանցումը մեր տարածք և պահպանում ենք կայուն հակահամաճարակային իրավիճակը»,- ասել է Ընը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել։
Ապրիլի վերջին Daily Mail-ը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայից Չինաստանի կողմ փախուստի էր դիմել տղամարդ: Սահմանը հատելիս նրան կրակել էին, իսկ հիվանդանոցում վերջինիս մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել: Աղբյուրը եզրակացրել էր, որ Հյուսիսային Կորեան համավարակի հետ կապված իրավիճակը թաքցնում է: