Հուլիսի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախի Հանրապետություն:
Նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի հետ: Նախարար Մնացականյանին ընդունելու է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը: