Ֆրանսիան սպասում է համաճարակի երկրորդ ալիքին: Երկրի իշխանությունները ընկերություններին և հաստատություններին խորհուրդ են տվել առնվազն 10 շաբաթվա համար դիմակներ հավաքել: «Մենք արդեն պատրաստվում ենք հաջորդ ուսումնական տարվա սկզբին, և վտանգ կա, որ վիրուսը վերադառնա»,- ասել են Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում:
Բելգրադը վերականգնել է կարանտինային միջոցառումներ երկրի որոշ շրջաններում, երբ դեպքերի թիվը նորից ավելացել է: Սերբիան ներառվել է Եվրամիության հաստատած այցելելության համար ամենաապահով երկրների ցանկում, սակայն Ավստրիան հայտարարում է, որ կարող է սահմանափակումներ մտցնել Սերբիայից այցելուների համար:
Նորվեգիայի NRK հեռուստաալիքը հայտնում է, որ Նորվեգիայի սահմանապահ ծառայության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես են մարդիկ Շվեդիայից երկիր մուտք գործում, չնայած որ Օսլոն խիստ սահմանափակումներ է մտցրել հարևան երկրի հետ շփման մեջ:
Բոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրուսաբանության և ՄԻԱՎ-ի հետազոտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, վիրուսաբան Հենդրիկ Շտրեեկն էլ РИА Новости-ին հայտնել է, որ Եվրոպային, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսի նոր բռնկում է սպասվում աշնանը: