«Ըստ պաշտպանության նախարարի մոտեցման՝ 102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները բարոյականության պակասի, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական տհասության հետևանք են»,- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնայանի մոտեցումն է ներկայացրել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի:
Նշենք, որ տարբեր անձանց կողմից լուրեր են տարածվում, թե իբր ՀՀ-ն ցանկանում է կասեցնել ռուսական 102-րդ ռազմակայանի գործունեությունը։