Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ այսօր հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի հերթացուցակում ընդգրկված պահեստազորի և ծառայության մեջ գտնվող սպաների բնակարանային ապահովության հարցերին:
«Հանձնարարել եմ մինչև տարեվերջ սկսել այդ նպատակով նախատեսված բնակարանաշինության առաջին ծրագրերը: Խոստացածի համաձայն՝ մինչև 2023 թ. վերջը այն ամբողջությամբ ավարտին կհասցնենք»,- տեղեկացրել է ԱՀ նախագահը: