Առողջապահության նախարարը դատարանում է, հարցաքննվում է որպես վկա: Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է, որտեղ ընթանում է նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի գործով նիստը:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարարին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար: