Մասնագիտական օրվա կապակցությամբ այսօր ընդունել եմ ԱՀ քննչական կոմիտեի աշխատակազմի պատասխանատուներին՝ կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իմ խոսքում նշել եմ, որ պետականաշինության գործընթացում որդեգրել ենք մի ուղեգիծ, որտեղ առաջնային են իրավունքի գերակայությունն ու օրենքի առջև բոլորի հավասարությունը: Կոմիտեի ծառայողներին հորդորել եմ շարունակել անզիջում պայքարը հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ»,- գրել է Հարությունյանը: