Հուլիսի 2-ին, ժամը 17:00-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 46-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան:
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում, Լերմոնտովո գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է 6 ծառ:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: