Նախօրեին Կոտայքի մարզպետը այցելել է Եղվարդ և հետևել արդեն այս աշնանը շահագործման հանձնվող երկու մանկապարտեզների շինարարական աշխատանքներին, տեղեկացնում են մարզպետարանից։ Մարզի ղեկավարը բարձր է գնահատել շինարարության որակը։
Կառավարության 2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով.
-
կապիտալ վերանորոգվել և ամբողջական կահավորվել է Եղվարդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզը՝ նախատեսված 10-12 խմբերի՝ շուրջ 300 փոքրիների համար: Ծրագրի արժեքը 113.220.000 ՀՀ դրամ է, որի 50%ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է:
-
հիմնանորոգվել և ամբողջական կահավորվել է Զորավան համայնքի շուրջ 100 փոքրիկների համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54.490.800 ՀՀ դրամ, որի 50 %-ը պետական բյուջեի ֆինանսավարման չափն է: