Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 11 միլիոնը: Ներկա պահին կա 11,103,388 վարակակիր: Մահացության ցուցանիշը կազմում է 526 586, ապաքինվել է 6,217,858 հիվանդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:
Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 2,866,614 մարդ, մահացել է 131 842 հիվանդ, ապաքինվել՝ 1,200,011-ը:
Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա 1,508,991 վարակված, մահացածների թիվը 62 304 է, ապաքինվել է 916 147 մարդ:
Երրորդը Ռուսաստանն է՝ 667 883 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 9859 է, ապաքինվել է 437 893 մարդ:
Հնդկաստանը չորրորդ հորիզոնականում է: Այս երկրում վարակվածները 649 504-ն են, մահացության թիվը կազմում է 18 669: