COVID-19 վարակի տարածումը կանխարգելելու նպատակով Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից ԱՀ-ՀՀ բոլոր հսկիչ-անցագրային կետերում և հանրապետության բնակավայրերում շարունակվել են ախտահանման աշխատանքները, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ախտահանվել են ԱՀ մուտք գործած շուրջ 1635 տրանսպորտային միջոց։
Նշված ժամանակահատվածում «Աղավնո» անցակետնում ախտահանվել է ընդհանուր առմամբ 612 տրանսպորտային միջոց՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենա։
«Որոտան-Խնձորեսկ» անցակետում ախտահանվել է՝ 139 ավտոմեքենա։
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում շուրջ 884 տրանսպորտային միջոց է ախտահանվել։
Նշենք, որ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները բոլոր հսկիչ անցակետերում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն։