«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ֆեյսբուքի էջում տեղադրված են լուսանկարներ հետևյալ գրառումով․
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող՝ նոր կորոնավիրուսով վարակված մարդկանց հարազատներն են: Այս օրերին հարազատների համար էլ է բավական ծանր, քանի որ հիվանդանոցում պառկած բարեկամների հետ հեռահար են շփվում: Այնուամենայնիվ, հարազատները նախընտրում են ժամանակ առ ժամանակ գալ բուժկենտրոնի տարածք, թեկուզ պատուհանից տեսնել վատառողջ ընտանիքի անդամին:
Այսպես` մինչև բուժկենտրոնում բարեկամը կսնվեր և կստանար տվյալ ժամին նշանակված դեղորայքը, հարազատները որոշել էին պարապ չնստել, օգնել բուժկենտրոնի բակը կարգի բերել։
Շնորհակալություն նման մոտեցման և մարդկային քայլի համար: Նրանց խնդրանքով անունները չենք հրապարակում»,- նշված է գրառման վերջում։