GALLUP International association-ի լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ընկերությունն այսօր ամփոփեց հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են հեռախոսային հարցմամբ՝ հունիսի 10-27-ը: Տրվել են հետևյալ հարցերը. վերջին կես տարվա ընթացքում քաղաքական զարգացումների հասարակական ընկալումներն ինչպիսի՞ն են, բարձրացե՞լ, թե՞ իջել են կուսակցությունների, քաղաքական գործիչների վարկանիշները:
Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցմանը զուգահեռ տեղի են ունեցել բավական էական իրադարձություններ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի հետ կապված զարգացումները, «Մարտի 1-ի» գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը, ՍԴ-ի շուրջ զարգացող իրադարձությունները:
-
Հարցվածների 22,7%-ը հավանություն է տվել ընդդիմության գործունեությանը:
-
Ազգային ժողովի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 54,7%-ը:
-
Կառավարության գործունեությանը՝ 67,9%-ը:
-
Նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությանը՝ 79,3%-ը:
-
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը՝ 85%-ը:
Հարցման մասնակիցների քանակը 1 002 է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ 3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: