Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեսակապի միջոցով կայացել են քաղաքական խորհրդատվություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ռումինականը` ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն:
Խորհրդատվությունների ընթացքում քննարկվել են հայ-ռումինական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի խորացման վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին և միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությանը: