Վանաձորի ԲԿ այս հատվածում պլանավորվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշել է, որ կառուցումն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով, որի հետ այս պահին բանակցություններ են ընթանում ծրագրի մանրամասների շուրջ։