Վանա լճում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել։ Միջադեպի կապակցությամբ ստացված ահազանգից հետո սկսվել են ինքնթիռների և մոտորանավակիների մասնակցությամբ որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Թեմայի շուրջ հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։Նա լրագրողների հետ հարցազրույցում հայտնել է, որ խորտակված նավում 50-60 փախստական է եղել։
Նրա խոսքով՝ մինչև այժմ փրկարարները 6 փախստականի մարմին են դուրս բերել լճից։ Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։
Ենթադրություններ կան, որ ջրասույզ եղած նավը լճի 110-120 մետր խորության վրա է գտնվում։