Մյանմայի հյուսիսում գտնվող նեֆրիտի հանքերից մեկում փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է առնվազն 110 մարդ՝ գրում է BBC-ն: Ականատեսների պնդմամբ՝ բազմաթիվ մարդիկ էլ մնացել են հողի տակ:
Հրշեջ ծառայությունից էլ տեղեկացնում են, որ ցեխի սողանքի պատճառ են դարձել հորդառատ տեղումները: Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Մյանման նեֆրիտի ամենամեծ պաշարն ունեցող երկիրն է աշխարհում, սակայն հանքերում բազմիցս են գրանցվել դժբախտ պատահարներ: