Լատվիացի հանրահայտ կոմպոզիտոր ու դաշնակահար Ռայմոնդ Պաուլսի թոռնուհին՝ Մոնիկա Պեդերսենը, ու ամերիկահայ սցենարիստ Մայքլ Ալոյանն ընտանիք են կազմել: Հարսն ու փեսան Instagram-ի իրենց էջերում տեղադրել են Լոս Անջելեսում տեղի ունեցած նշանադրության արարողության լուսանկարը՝ հուզիչ գրառմամբ՝ գրում է Rusarminfo կայքը:
«Երկու տարի միասին ենք, և սա դեռ սկիզբն է»,- հայտնել է Մայքլ Ալոյանը:
Մայքլ Ալոյանը ծնվել է Լոս Անջելեսում, կինոսցենարիստի մասնագիտական կրթություն է ստացել և այժմ զբաղվում է ԱՄՆ-ում «հայկական կինո» անգլիալեզու հարթակի աջակցությամբ: