Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնել է երկրի նախկին ղեկավարի մամուլի քարտուղարը՝ գրում է Gazeta.ru կայքը:
Բժիշկների խորհրդով՝ Նազարբաևը դեռևս ինքնամեկուսացված կմնա, կաշխատի հեռավար:
Ղազախստանի նախկին նախագահի մոտ կորոնավիրուսային վարակն ախտորոշվել էր հունիսի 18-ին: