Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկը հուլիսի 1-ին կանգնեցվել է պլանային նախազգուշական վերանորոգման՝ ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում:
ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ էներգաբլոկի գործարկումը նախատեսված է 65 օր անց՝ սեպտեմբերի 3-ին: Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում նախատեսվում են հետևյալ հիմնական աշխատանքները՝
1. ռեակտորի միջին նորոգում.
2. 2 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնական նորոգում.
3. 6 շոգեգեներատորների տեխնիկական զննում.
4. տեղեկատվահաշվողական նոր համակարգի տեղադրում.
5. վթարային, կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում.
6. N 3 և 4 շոգետուրբինների ընթացիկ նորոգում.
7. տուրբագեներատոր-3-ի հիմնանորոգում.
8. գլխավոր շրջանառու խողովակաշարի և գլխավոր փակիչ սողնակների մետաղի եռակցման կարերի արատորոշման աշխատանքներ: