Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի գլոբալ վիճակագրությունն այսօր:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10 միլիոն 819595-ի, մահացության ցուցանիշը կազմում է 519265, ապաքինվել է 6 միլիոն 40304 հիվանդ:
Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները: Այստեղ կա 2 միլիոն 779953 վարակված, մահացել է 130798 մարդ, ապաքինվել՝ 1 միլիոն 164680-ը:
Երկրորդ հորիզոնականում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում վարակված է ավելի քան 1 միլիոն 453000 բնակիչ: Մահացության ցուցանիշը մոտենում է 61000-ի:
Երրորդ տեղում է Ռուսաստանը: Այս երկրում վարակված է 661165 մարդ, մահացել է մոտ 10000 հիվանդ, ապաքինվածների թիվն ավելի քան 428000 է:
Չորրորդը Հնդկաստանն է՝ 605775 վարակվածով: Մահացության թիվը մոտենում է 18000-ի:
Մեծ Բրիտանիան հինգերորդն է: Այստեղ կա ավելի քան 313000 վարակված, մահացել է մոտ 44000 հիվանդ:
Հաջորդում են՝ Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Մեքսիկան, Իրանը, Պակիստանը, Թուրքիան, Գերմանիան, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, ՀԱՀ-ը, Բանգլադեշը, Կանադան, Կոլումբիան:
Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը վարակվածների թվով աշխարհում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը: