Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԿԸՀ-ին է ներկայացրել նախագահի պաշտոնին իր թեկնածությունն առաջադրելու փաստաթղթերը՝ տեղեկացնում է Интерфакс գործակալությունը: ԿԸՀ-ում հաստատել են, որ ստացել են Լուկաշենկոյի փաստաթղթերը:
Բելառուսի նախագահ Ալեքսնադր Լուկաշենկոն դարձավ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող յոթերորդ թեկնածուն:
Բելառուսում նախագահի թեկնածուներին գրանցելու համար անհրաժեշտ է 100000 ստորագրություն: Լուկաշենկոյի թեկնածության օգտին ստորագրահավաքը կազմել է ավելի քան 1.9 մլն:
Բելառուսում նախագահի ընտրությունները նախանշված են օգոստոսի 9-ին: Հաղթելու դեպքում սա կլինի Լուկաշենկոյի վեցերորդ նախագահությունը: