UWW-ին դեռևս ոչ մի կոնկրետ որոշում չի կայացրել մեծահասակների աշխարհի առաջնության վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ պատգամավոր, հունահռոմենական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:
«Երեկ UWW-ի հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ անձամբ եմ այդ հարցադրումն արել, այսօր էլ կրկին ստուգել եմ՝ թյուրիմացությունից խուսափելու համար։ Իսկ Սերբիայի ըմբշամարտի ազգային ֆեդերացիայի հայտարարությունը հավանաբար թյուրիմացություն է եղել, ինչը խոստացան շուտով շտկել»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի ըմբշամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերին: