«Եղվարդ համայնքի սրտում գտնվող՝ այս գրեթե 1 հա տարածք զբաղեցնող գոտին ժամանակին հանդիսացել է քաղաքային բացօթյա լողավազան։ Հետխորհրդային շրջանում աստիճանաբար վերածվել է անխնամ «անտառի» և չնայած կենտրոնական դիրքին՝ կիսալքված տարածք էր հիշեցնում։
Անցյալ տարի ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հետ համապետական շաբաթօրյակին այցելեցինք այս տարածաշրջան և տեղում միտք հղացանք՝ այս գոտին սուբվենցիոն ծրագրի միջոցով բարեկարգել և դարձնել քաղաքի համար հանրային մեծ հանգստի գոտի՝ փոքրիկ լողավազանով, ամֆիթատրոնով, զբոսայգիներով, մանկական ժամանցի վայրերով և կանաչապատ ճեմուղիներով։
Շնորհավորում եմ մեր սիրելի եղվարդցիների‘ն.
Ծրագիրն արդեն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը՝ շուրջ 244 մլն ՀՀԴ ուղղվելու է այս հրաշալի նախագծի կյանքի կոչմանը (30%/70% պետություն/համայնք համաֆինանսավորմամբ)։
Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ենք»,- գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: