ՀՀ գլխավոր դատախազին երեք կուսակցությունների ներկայացրած հաղորդումը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով,- 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները համատեղ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն: