Կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելի քան երեք ամիս սահմանները փակած Եգիպտոսը հյուրընկալել է առաջին օտարերկրացի զբոսաշրջիկներին: Առաջին միջազգային թռիչքը դեպի արաբական երկիր իրականացվել է Ուկրաինայից: Հուրգադա է ժամանել 175 զբոսաշրջիկ:
Դեպի Եգիպտոս իրականացվել են 38 միջազգային թռիչքներ, այդ թվում՝ Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Ասիայից ու աֆրիկյան այլ երկրներից:
Տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների համար Եգիպտոսը բացում է երկրի համար կարևոր նշանակություն ունեցող զբոսաշրջային ուղղություններն ու տեսարժան վայրերը: Կրկին վերաբացվում են բուրգերն ու թանգարանները:
Եգիպտոսի բոլոր տուրիստական վայրերում իրականացվում են անվտանգության խստացված միջոցառումներ: Ամեն ինչ և ամենքը ախտահանվում են՝ վարակի տարածումը կանխելու համար:
Եգիպտոսն ավելի շատ զբոսաշրջիկների գրավելու համար նորամուծություններ է նախաձեռնել: Կարմիր ծով, Հարավային Սինայ, Լուքսոր, Ասվան ուղևորվող զբոսաշրջիկները ստիպված չեն լինի մուտքի արտոնագիր ստանալ: Այս հյուրերին ժամանելիս անվճար կտրամադրվի 15-օրյա տուրիստական վիզա: