«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Գյումրեցի տատիկի դին գտնվել է:
«Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի: Քիչ առաջ դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց։ Ինչպես և ենթադրելի էր, անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ անձանց՝ որպես իրենց հանգուցյալ, և տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս պահին տատիկի հարազատները ոստիկանական բաժանմունքում են, որից հետո սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում եւ տատիկի դին կտեղափոխվի Գյումրի։
Դժվար է ասել՝ սա այս պատմության happy end-ն, թե՞ ոչ, բայց հանգստություն տատիկի հոգուն, և հույս ունենանք, որ մյուս տարեց կնոջ դին, որի փոխարեն հուղարկավորեցին գյումրեցի տատիկին, դեռ չեն կորցրել և կհանձնեն հարազատներին»,- գրել է Զոհրաբյանը: