Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անդրադարձել է բարձրլեռնային բնակավայրերի վերաբերյալ Կառավարության ընդունած որոշմանը:
«Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ուրախ լուրով։
Ինչպես գիտեք, ՀՀ Կառավարության 2020 թ․ մայիսի 27-ի N-874-Ն որոշման համաձայն՝ Գեղարքունիքի մարզի 82 բարձրլեռնային բնակավայրերից 44-ը ներառվել էին ծովի մակերևույթից 1700-2000 մ բարձրության վրա գտնվող ԼԵՌՆԱՅԻՆ բնակավայրերի ցանկում։
ՀՀ Կառավորության կողմից այս որոշման ընդունումից հետո խնդիրը իմ ուշադրության ներքո էր, և ողջ ընթացքում հանդիպումներ և զրույցներ եմ ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, ինչպես նաև Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ։
Քննարկումների արդյունքում հասանք նրան, որ այսօր Կառավարության նոր որոշմամբ Գեղարքունիքի մարզից և ՈՉ Մի ՀԱՄԱՅՆՔ դուրս չի մնա բարձրլեռնային բնակավայրերի ցանկից։
Շնորհալությունս եմ հայտնում հայրենի Կառավարությանը կայացրած որոշման համար»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։