Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Զոյա Լազարյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արարատ Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ: