«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում առցանց զրույց-քննարկում է անցկացվել Կաննի 73-րդ կինոփառատոնի մասնակից «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe) ֆիլմի նկարահանող խմբի հետ՝ տեղեկացնում են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից։
Հանդիպմանը մասնակցել են ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը և պրոդյուսեր Անի Որսկանյանը: Անդրադառնալով ֆիլմին՝ ռեժիսորն ընդգծել է, որ 11 տարի առաջ Արցախ այցելելուց հետո որոշեց աշխարհին պատմել հայկական երկրորդ հանրապետության մասին։
«Չէի ուզում նկարել վավերագրական կինոնկար։ Ոզում էի, որ ֆիլմն ավելի շատ գեղարվեստական կերպով ներկայացնի Արցախն ու առկա աբսուրդային վիճակը»,- նշել է Նորա Մարտիրոսյանը։ Ըստ ռեժիսորի՝ 9 տարվա ընթացքում 10-15 տարբեր սցենարներ է գրվել, սակայն այսօրվա ֆիլմը հենց այն է, ինչ ուզում էր պատկերել հեղինակը, և դա իր ամենամեծ հաղթանակն է։
«Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը Արցախի ներկայի և ապագայի մասին է։ Ֆիլմը ներկայացվել է Կաննի 73-րդ ֆառատոնին։ Նկարահանումները կատարվել են Հայայաստանում և Արցախում, այն Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրություն է։