Կորոնավիրուսի պատվաստանյութը հնարավոր է հասանելի լինի մինչև տարեվերջ կամ 2021-ի սկզբին, Կառավարությունը բանակցում է այն ձեռք բերելու համար: Գործադիրի հերթական նիստին առողջապահության նախարարը տեղեկացրել է՝ Հայաստանում այսօր կա ծանր և ծայրահեղ ծանր 650 հիվանդ, որոնցից 44-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք:
Վարչապետը նշել է, որ պետք է առավել խստացնել հակահամաճարակային կանոնների պահպանումը, որպեսզի մարդկանց չդատապարտեն մահվան: Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի ու Ղազախստանի միջև համաձայնագրին, որը կնպաստի վառելիքի շուկայում մրցակցությանը: