Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել մեկուսացման, ինչպես նաև հանրային նշանակության տարբեր վայրերում:
Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և մասնագետների վերահսկողությամբ ընդգրկում են բոլոր շրջաններն ու մայրաքաղաքը, տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։