Հուլիսի 1-ից Ռուսաստանում պաշտոնապես սկսվում է ամառային զբոսաշրջային սեզոնը՝ նշում է BBC-ն:
Երկուշաբթի վարչապետ Միխայիլ Միշուստինը խոստացել է, որ Ռուսաստանի 70 շրջան անմիջապես կբացվի զբոսաշրջիկների համար: Միևնույն ժամանակ, ռուսաստանցիներն առայժմ չեն կարող լքել երկրի սահմանները:
Կրասնոդարի երկրամասը, որը Ռուսաստանում ներգնա տուրիզմի ամենատարածված վայրերից մեկն է, չեղարկել է զբոսաշրջիկների համար պարտադիր երկշաբաթյա կարանտինը: Հունիսի 21-ից այցելուները միայն կջերմաչափվեն:
Զբոսաշրջիկներով են լցված Ռուսաստանի ծովափնյա և լեռնադահուկային հանգստավայրերը: Առողջարանների և հանգստյան տների ղեկավարները, սակայն, վախենում են լավատեսական կանխատեսումներ անել: Իրական եկամուտները հնարավոր կլինի հաշվել միայն հաջորդ ամառ՝ 2021-ին: