Մեկնարկում է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2-րդ փուլը: Երկու չափաբաժնով կհիմնանորոգվի Գյումրու 13 փողոց: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գյումրի:
Սուրեն Պապիկյանն այցելել է Գյումրու Օզանյան փողոց, որը նույնպես հիմնանորոգվում է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով: