Որ կորոնավիրուսի հետևանքով այս օրերին բիզնեսը չտուժի, գործունեությունը չկասեցվի, մի ճանապարհ կա. խստագույնս հետևել պարետատան սահմանած պահանջներին՝ ուշադիր լինել ոչ միայն աշխատակիցների, այլև հաճախորդների նկատմամբ: Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզում մշտադիտարկմանն արձանագրել է, որ հաճախորդը առանց դիմակի է եղել սուպերմարկետում, աշխատակիցն էլ դիմակը ոչ պատշաճ է կրել, չի պահպանվել նաև հաճախորդների միջև սոցիալական հեռավորությունը: Այս տնտեսվարողի գործունեությունը ևս 24 ժամով կասեցվել է:
Մանրամասները` տեսանյութում: