Չեխիայի մայրաքաղաք Պրահայի բնակիչները և հյուրերը որոշել են կարանտինի ավարտը նշել մեծ մասշտաբով՝ սեղան գցել ոչ թե դաշտում, այլ կամրջի վրա: 500 մետր երկարության սեղանը լի է եղել տանը պատրաստած ճաշատեսակներով:
Ստացվել է հսկայական խնջույք, որի ժամանակ մարդիկ, հոգնած կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումներից, առանց վախի շփվել են ու զվարճացել:
Խնջույքի կազմակերպիչներն ու մասնակիցներն ասել են, որ այս միջոցառմամբ ցանկացել են հրաժեշտ տալ դժվարին ժամանակաշրջանին և հույս ունեն, որ համաճարակը չի վերադառնա:
Ընթրիքից հետո տեղի է ունեցել համերգ ու դիսկոտեկ: