Հայկական ատոմային էլեկտրակայանը հուլիսի 1-ին կանգնեցվել է պլանային նախազգուշական վերանորոգման նպատակով, տեղեկացնում է ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքէջը։
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն 2-րդ էներգաբլոկում։ Աշխատանքները կտևեն 65 օր։ Ատոմակայանը կսկսի գործել սեպտեմբերի 3-ին: