Նվազագույնը 13 մարդ է մահացել Թեհրանի հյուսիսում գտնվող հիվանդանոցներից մեկում պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Fars գործակալությանը: Նշվում է, որ ևս 6 մարդ վիրավորվել է:
Աղբյուրը հայտնում է, որ պայթյունի պահին հիվանդանոցում եղել է 25 մարդ: Մահացածների թվում են 10 կին և 3 տղամարդ: Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները: Պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: