Շենգավիթում կառուցվող պուրակում կտեղադրվեն լուսադիոդային լուսատուներ` արևային էներգիայով աշխատող: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Շենգավիթ վարչական շրջանում կառուցվող պուրակի արտաքին լուսավորությունը կապահովվի արևային էներգիայով աշխատող լուսադիոդային լուսատուներով»,- գրել է նա: