«Վաշինգտոնը» նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ, ինչը չի համապատասխանում Գերմանիայի իրավական տեսակետներին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով Բունդեսթագի պատգամավորների հարցերին: Մերկելի խոսքով՝ ճիշտ կլինի ավարտել այդ նախագիծը, չնայած շինարարության հետ կապված դժվարություններին, հայտնում է Deutsche Welle-ն:
Նա նշել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը «տնտեսական նախագիծ է՝ քաղաքական բաղադրիչով»: «Գերմանիան մեծ ջանքեր է գործադրել առաջիկա տարիներին Ուկրաինայի հետ տարանցիկ համաձայնագիր կնքելու և ռուսական տարանցիկ գազից ու տարանցիկ վճարներից նրան չզրկելու համար»,- ասել է Անգելա Մերկելը:
Նախօրեին ԱՄՆ Սենատը պաշտպանության բյուջեի նախագծում ներառել էր նոր պատժամիջոցներ՝ ընդդեմ «Հյուսիսային հոսք-2»-ի խողովակաշարի: Դրանց տակ պետք է ստորագրեն ոչ միայն շինարարները, այլև նավահանգիստները, փաստաբաններն ու ապահովագրական ընկերությունները:
«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը ներկայումս դադարեցված է՝ կապված եվրոպական կապալառուների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հետ, որոնք ուժի մեջ են մտել 2019 թվականի դեկտեմբերից: