«Հայաստանում մասնագետներն ըստ էության գրեթե ամբողջությամբ ներգրավված են առողջապահական համակարգում: Բնականաբար, այդ միասնական համակարգի մաս են կազմում: Մենք մի քանի այդպիսի քննարկումներ նախաձեռնել ենք: Մասնավորապես, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի աջակցությամբ պայմանավորվել ենք, որ հանձնաժողովը հավաքագրի առաջարկները և դրանք կփոխանցի պարետատուն»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում կորոնավիրուսի վարակի պայմաններում որքանո՞վ է հաշվի առնվում մասնագիտական հանրույթի կարծիքը:
Փաշինյանն ընդգծեց՝ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասին ըստ էության չկա որևէ նորություն, ամբողջ ինֆորմացիան բաց է, թե ինչ է պետք անել չվարակվելու համար:
Վարչապետը նաև ասաց, որ մասնագետներն ամբողջ ծավալով ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում: «Մենք այսօր չունենք խնդիր պատկերացում կազմելու, թե ինչ է պետք անել արդյունքի հասնելու համար: Մենք ունենք խնդիր կանոնները պահպանելու տեսակետից»,- ասաց Փաշինյանը և ընդգծեց, որ շարունակաբար բախվում ենք զանգվածային կանոնները չպահելու խնդրին: