329 հազար բնակչություն ունեցող բրիտանական Լեսթեր քաղաքը արգելափակվել է՝ հայտնում Reuters-ը: Բնակիչներին խորհուրդ չի տրվում հեռանալ քաղաքից, բոլոր բաց խանութները կրկին փակվել են, հուլիսի 4-ին երկրի մյուս մասի հետ բիզնեսն այս շրջանում չի կարողանա վերադառնալ աշխատանքի:
Լեսթերն առաջին բրիտանական քաղաքն է, որտեղ լոքդաուն հայտարարվեց համաճարակի պատճառով: Մեկ շաբաթվա ընթացքում քաղաքում վարակի միջին մակարդակը 135 դեպք է 100 հազար մարդու մոտ, ինչը Միացյալ Թագավորությունում դեպքերի ընդհանուր թվի 10%-ն է:
Covid-19-ի ախտանիշներով մոտ տասը մարդ է ամեն օր ընդունվում հիվանդանոց, մինչդեռ Մեծ Բրիտանիայի մյուս շրջաններում հոսպիտալացվում է միջին հաշվով օրական մեկ անձ: Բացի դրանից՝ ըստ առողջապահության նախարար Մեթ Հենքոկի, Լեսթերում վարակը համեմատաբար շատ է երեխաների շրջանում: