Եվրամիությունն այսօրվանից բացում է արտաքին սահմանները, սակայն, ընդամենը 15 երկրի քաղաքացիների համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ սահմանների բացվելուց հետո նոր տեսակի կորոնավիրուսի դեպքերի թիվը Եվրոպայում կավելանա: Դեպքերի թվի ավելացում է կանխատեսվում նաև Միացյալ նահանգներում: ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի թվի երկուսուկես անգամ ավելացման վտանգ կա: