ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Մի քանի խախտումներ են հայտնաբերվել բենզինի լցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում:
Խախտումներ թույլ տված տնտեսվարողների մոտ բացակայել են դիմակ կրելու մասին իրազեկման թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:
Էրեբունի վարչական շրջանում նախկինում խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ կրկնայցերի ժամանակ խախտումներ չեն հայտնաբերվել: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
Տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Պարետի որոշմամբ 24 ժամով դադարեցվել է մի շարք շինանյութի խանութների ու բենզինի լցակայանների գործունեություն: Նշված վայրերում արձանագրված հիմնական խախտումները դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունն է: