Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը շարունակում է շեշտը դնել մեզանից յուրաքանչյուրի անհատական վարքագծի փոփոխությանը, բայց նաև ձեռնարկվում են վարչական միջոցներ:
Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն 2697 քաղաքացի տուգանվել է հակահամաճարակային կանոնները չպահելու համար, որից 2166-ը՝ դիմակ չկրելու համար:
Նրա խոսքով, սակայն, կտրուկ նվազել է հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը: Վարչապետը տեղեկացրեց՝ հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար 431 վարչական արձանագրություն է կազմվել:
«Կորոնավիրուսի դեմ պայքարը մեզանից յուրաքանչյուրի համար պետք է լինի առաջնահերթություն»,- շեշտեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուրն օրվա վերջում իրեն պետք է հարց տա՝ ինչ է արել կորոնավիրուսի դեպ պայքարում, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար: