«Կորոնավիրուսի դեմ մարտը դժվար է, բայց կորցրած չէ». այսպես է գնահատել համաճարակային իրավիճակը Առողջապահության համաամերիկյան կազմակերպության (PAHO) տնօրեն, դոկտոր Կարիսա Էթյենը: Նա նշել է, որ դեռ անելիքներ կան COVID-19-ին ցածր մակարդակի վրա պահելու համար: Անհրաժեշտ է կիրառել նոր միջոցառումներ, որոնք կներառեն ճանապարհորդների ստուգումը, հիվանդության նոր դեպքերի բացահայտումը և կարանտինը, տեղեկացնում է koronavirus.center-ը:
Բժիշկը կարևորել է անհրաժեշտ միջոցառումների ժամկետները՝ կապված թռիչքների վերսկսման հետ: Սահմանների բացման վտանգի մասին նախկինում զգուշացրել էր Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վուժնովիչը: Ըստ նրա՝ նման պայմաններում կարող է աճել COVID-19-ով վարակվածների թիվը:
ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսն էլ նշել է, որ կորոնավիրուսային համաճարակի գլոբալ տարածումն արագանում է: Եվ չնայած պանդեմիայի վերջը չի երևում, ըստ պաշտոնյայի՝ վիրուսի առկայությունը մարդկանց կյանքում սովորական է դառնում: