Հուլիսի 1-ի դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք՝ տեղեկացնում է aliq.ge-ն։
Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 931, ապաքինվել` 794 մարդ:
Կարանտինային ռեժիմում է 3080, հատուկ վերահսկողության ներքո` 242 քաղաքացի: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ: