Մարտի 13-ին ոստիկանությունում հաղորդում տված քաղաքացուհին հայտնել էր, որ 2019 թ. նոյեմբերին, խաբեությամբ օգտագործելով իր անձնագրային տվյալները, իր անվամբ ձևակերպել են վարկ և տիրացել 1.000.000 դրամի:
Հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարողի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը հունիսի 30-ին ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: