Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է փակել սոցիալական կայքերը, երբ նրա փեսա և համատեղության կարգով ֆինանսների նախարար Բերատ Ալբայրաքի թվիթերյան էջում բացասական մեկնաբանություններ են եղել փեսայի չորրորդ երեխայի և Թուրքիայի նախագահի ութերորդ թոռնիկի ծննդյան մասին:
«Այժմ դուք հասկանում եք, թե ինչու ենք դեմ սոցիալական ցանցերին, ինչպիսիք են YouTube-ը, Twitter-ը և Netflix-ը: Որպեսզի վերացնենք այդ անբարոյականությունները: Սոցիալական լրատվամիջոցները պետք է կարգավորվեն: Մենք ուզում ենք, որ այս աղբյուրները վերահսկելի լինեն: Հարցը կբարձրացնենք խորհրդարանում: Երբ իրավական կարգավորումն ավարտվի, մենք կիրականացնենք բոլոր տեսակի մեթոդները, ներառյալ դատական և ֆինանսական պատժամիջոցները՝ մուտքերը սահմանափակելու համար»,- ասել է Էրդողանը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Էրդողանը հայտարարել է, որ իրավապահ մարմինները որոնում են մեկնաբանությունների հեղինակներին: Նա սպառնացել է, որ «այդ անազնիվ մարդկանց» հանգիստ չի թողնի: Նրանք բոլորը պատասխան կտան օրենքի առջև իրենց հանցագործությունների համար: Ի դեպ, հեռացվել են նաև Էրդողանի YouTube-ի տեսանյութին ուղղված բացասական մեկնաբանությունները: